Պայմանագրեր

Պայմանագրեր

October 31, 2016 Uncategorized 0

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ (ներբեռնել)

Սույն պայմանները սահմանում են ԴԻՋԻԹԼ-ԹԵՔՆՈԼՈՋԻ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ «Կատարող») կողմից էլեկտրոնային հաղորդակցության (հեռահաղոր­դակցության) ծառայությունների մատուցման ընդհանուր դրույթներն ու պայմանները:

Սույն պայմանները հանդիսանում են հրապարակային առաջարկ (օֆերտա), որն ընդունելու (ակցեպտավորելու) պահից հանդիսանում է Կատարողի և Պատվիրատուի (երկուսը միասին համատեղ հիշատակման դեպքում այսուհետ կանվանվեն` Կողմեր) միջև կնքված` Կողմերի համար պարտադիր ուժ ունեցող` միանալու պայմանագիր: Սույն պայմանների կատարմանն ուղղված գործողությունների կատարումը համարվում է սույն օֆերտայի պայմանների ընդունում (ակցեպտավորում):

  1. Ընդհանուր դրույթներ

Սույն Պայմանագրում օգտագործվող հասկացություններ՝

Բնակարան (առանձնատունը) տարածքը, այսուհետ`տարածք, որտեղԿատարողի կողմից սույն պայմանագրի համաձայն մատուցվելու են Ծառայություններ, չպետք է հանդիսանա/ծառայի որևէ իրավաբանական անձի և/կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից որպես փաստացի գործունեության վայր:
Պատվիրատու է համարվում ցանկացած ֆիզիկական անձ, ով Կատարողի ցանցի հասանելիության տարածքում Կատարողի կողմից առաջարկվող Ծառայություններից օգտվելու համար սույն պայմանների պահպանմամբ միացել է սույն պայմանագրին:
Պատվերաթերթիկ` սույն պայմանագրի կողմ դառնալու ու Կատարողի կողմից առաջարկվող Ծառայություններից օգտվելու համար ֆիզիկական անձի կողմից լրացված, ստորագրված և Կատարողին ներկայացված, վերջինիս կողմից սահմանված ձևի գրավոր փաստաթուղթ: Կատարողի վեբ կայք` www.giganet.am:
Սարք՝ սարքավորում կամ սարքավորումներ, որոնց միջոցով Կատարողը մատուցում է սույն Պայմանագրով նախատեսված Ծառայությունները:
Բիլինգային համակարգ՝  հաշվարկների վարման ավտոմատացված ծրագրային համակարգ:

  1. Ծառայությունների մատուցման կարգը

2.1. Կատարողը Պատվիրատուի կողմից սույն պայմանագրին միանալու գործողություններ կատարելուց հետո անհրաժեշտության դեպքում ձեռնամուխ է լինում Պատվիրատուի մոտ անհրաժեշտ սարքավորումների տեղադրմանն ու կարգաբեռնմանը և ծառայությունների մատուցմանը:

2.2. Ծառայությունները մատուցվում են Հայաստանի Հանրապետությունում գործող օրենքներին, ենթաօրենսդրական ակտերին և Կատարողին տրված լիցենզիաներին համապատասխան:

2.3. Ծառայությունների մատուցումը կարող է սահմանափակվել կամ ընդհատվել վերանորոգման և տեխնիկական սպասարկման աշխատանքների ժամանակ, որոնց մասին, հնարավորության դեպքում, Կատարողը պետք է նախօրոք տեղեկացնի Պատվիրատուին:

  1. Սարքի օգտագործումը, պահպանումը

3.1. Ծառայությունների մատուցումն ապահովելու համար Կատարողը իրավասու է Պատվիրատուի ժամանակավոր անհատույց օգտագործմանն հանձնել սարք կամ մալուխ:

3.2. Սարքը հանձնվում է Պատվիրատուին և հետ է վերցվում նրանից Կողմերի միջև կազմված փոխադարձ հանձնման-ընդունման ակտով, որը կազմում է սույն պայմանագրի անբաժանելի մասը:

3.3. Կատարողի կողմից տրամադրվող Սարքը, ինչպես նաև դրանց պատկանելիքներն ու մասերը համարվում է Կատարողի սեփականությունը և Պատվիրատուն չի կարող այն փոխանցել, վարձակալությամբ տրամադրել կամ փոփոխության ենթարկել որևէ կերպ, եթե այլ բան գրավոր ձևով համաձայնեցված չէ Կողմերի միջև:

3.4. Սարքի սխալ օգտագործման, պատահական կորստի, վնասվածքի կամ հափշտակության ռիսկը փոխանցվում է Պատվիրատուին` Սարքը ընդունելուց և հանձնման-ընդունման ակտը ստորագրելուց հետո:

  1. Սակագները և վճարման կարգը

4.1. Ծառայությունների նկատմամբ կիրառվում են Պատվիրատուի կողմից ընտրված Սակագնային Պլանի /Փաթեթի/ համար Կատարողի կողմից սահմանված սակագները, որոնք հրապարակված են Կատարողի վեբ կայքում և ներկայացված են Կատարողի սպասարկման կենտրոններում:

4.2. Սահմանված սակագները կարող են Կատարողի կողմից միակողմանիորեն փոփոխվել` սույն պայմանագրով սահմանված կարգով: Կատարողը սակագների փոփոխության մասին Պատվիրատուներին տեղեկացնում է ոչ ուշ, քան նոր սակագների ներդրումից 30/երեսուն/ օր առաջ, բացառությամբ սակագների նվազեցման դեպքերի:

4.3. Պատվիրատուի կողմից վճարման ենթակա գումարը վճարվում է կանխավճարային սկզբունքով պայմանագրին միանալու օրը:

4.4. Պատվիրատուի օգտին վճարում կատարող ցանկացած անձ, վճարումներ կատարելու մասով, համարվում է Պատվիրատուի կողմից պատշաճ կերպով լիազորված և վերջինիս անունից գործող:

4.5. Կանխավճարային սկզբունքով վճարված գումարը հետ չի կարող վերադարձվել Պատվիրատուին ոչ մի դեպքում. վերջինիս փոխհատուցվում է միայն վճարված գումարին համամասնորեն ծառայություն:

  1. Կատարողի պարտականությունները և իրավունքները

5.1 Կատարողը պարտավոր է՝

5.1.1. Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն ապահովելու համար իր կողմից մատուցվող Ծառայությունների պատշաճ որակը:

5.1.2. Կապի ընդհատման մասին ահազանգ ստանալու դեպքում ողջամիտ ժամկետներում վերացնել խափանումը:

5.1.3. Հասանելի դարձնել սույն պայմանագրի շրջանակներում մատուցվող Ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը, կանոններն ու պայմանները:

5.1.4. Գաղտնի պահել Պատվիրատուի մասին տվյալները, նրան մատուցված ծառայությունների տեսակի, ծավալի, վայրի, ժամանակի և այլ տեխնիկական պայմանների վերաբերյալ ցանկացած տեղեկություն, բացառությամբ այն դեպքերի, երբ դա պահանջվում է օրենքով կամ անհրաժեշտ է Կատարողի իրավունքների պաշտպանության համար:

5.2. Կատարողն իրավունք ունի՝

5.2.1. Սույն պայմանագրով սահմանված կարգով ինքնուրույն սահմանել և ժամանակ առ ժամանակ փոփոխել Ծառայությունների ցանկը, դրանց մատուցման պայմանները, կանոնները և սակագները:

5.2.2. Կարճաժամկետ սահմանափակում կիրառել Ծառայությունների ծավալների նկատմամբ` ելնելով տեխնիկական անհրաժեշտությունից:

5.2.3. Պատվիրատուի տարածքում միացումներ կատարելու համար Պատվիրատուից պահանջելու միացման վճար:

5.2.4. Պատվիրատուի կողմից սույն պայմանագրի պայմանների և կետերի խախտման դեպքում միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից:

  1. Պատվիրատուի պարտավորությույններն ու իրավունքները

6.1. Պատվիրատուն պարտավոր է՝

6.1.1. Կատարել սույն պայմանագրի և Կատարողի կողմից սահմանված ու հրապարակված այլ կանոնների, պայմանների պահանջները և հետևել դրանց ընթացքին:

6.1.2. Վճարները կատարել սույն պայմանագրով նախատեսված կարգով:

6.1.3. Ծառայություններից օգտվել օրենքին, սույն պայմանագրին և Կատարողի կողմից սահմանված այլ կանոններին ու չափանիշներին համապատասխան` առանց խախտելու կամ վնասելու երրորդ անձանց իրավունքներն ու օրինական շահերը: Զերծ մնալ օրենքին հակասող ցանկացած եղանակով Կատարողի մատուցած Ծառայություններն օգտագործելուց:

6.1.4. Չօգտագործել իրեն տրամադրված Սարքը անհամատեղելի այլ սարքավորումների հետ և որևէ այլ եղանակով, որը կարող է ազդել Կատարողի ցանցի կամ սարքավորումների ապահով և անխափան աշխատանքի վրա:

6.1.5. Կատարողի կողմից իրեն տրամադրված Սարքը պահպանել պատշաճ և սարքին վիճակում, դրան վերաբերվել խնամքով, զերծ մնալ դրա ոչ պատշաճ օգտագործումից:

6.1.6. Սարքը չտեղափոխել առանց Կատարողի թույլտվության և Սարքը օգտագործել այն վայրում որտեղ այն տեղադրվել և կարգաբերվել է Կատարողի մասնագետների կողմից:

6.1.7. Սույն պայմանագրի լուծման դեպքում, անկախ լուծման պատճառներից, Սարքը, ինչպես նաև դրա պատկանելիքներն ու մասերը վերադարձնել Կատարողին սարքին վիճակում` հաշվի առնելով դրանց բնական մաշվածությունը:

6.2. Պատվիրատուն իրավունք ունի՝

6.2.1. Կատարողի կողմից սահմանված կարգին համապատասխան փոփոխել իրեն մատուցվող Ծառայությունների ցանկը և Սակագնային Պլանները/Փաթեթները/, եթե այլ համաձայնություն գրավոր կերպով ձեռք չի բերվել Կողմերի միջև:

6.2.2. Դիմել իրեն մատուցվող ծառայությունները կասեցնելու համար նվազագույնը մեկ շաբաթ և առավելագույնը 1(մեկ) ամիս ժամկետով, մեկ տարվա մեջ մեկ անգամ:

  1. Կողմերի պատասխանատվությունը

7.1. Պատվիրատուն սեփական ռիսկով է օգտվում Կատարողի կողմից մատուցվող Ծառայություններից:

7.2. Օրենքի թույլատրելի սահմաններում Կողմերը սույնով հրաժարվում են միմյանց անուղղակի վնասների և բաց թողնված օգուտների հատուցման պահանջներից:

7.3. Կատարողը պատասխանատվություն չի կրում.

– Դժբախտ պատահարի կամ իր գործընկերների կամ գործակալների միջոցով փոխանցվող ազդանշանների կամ մատուցվող ծառայությունների խափանման կամ դադարեցման հետևանքով առաջացած ընդհատումների, անջատումների, խափանումների կամ որոշակի տեսակի Ծառայությունների, Սակագնային Պլանների/Փաթեթների/ մեջ կատարված փոփոխությունների համար:

– Պատվիրատուին պատկանող համակարգչի/ների կամ այլ սարքավորման/ումների անսարքության պատճառով Ծառայությունների պատշաճ չընդունման կամ ընդհատման համար:

– Աշխատանքների, մասնավորապես` ընթացիկ, ցանցի ամրապնդման, պահպանման, ընդարձակման կամ վերանորոգման հետևանքով առաջացած ընդհատումների և խափանումների համար, եթե դրանք չեն գերազանցում ամսական 48/քառասունութ/ ժամը:

7.4. Կատարողը ոչ մի վերահսկողություն չի իրականացնում իր ցանցով տեղափոխվող տեղեկատվության նկատմամբ և պատասխանատու չէ Պատվիրատուի կողմից ստացված տեղեկատվության և բովանդակության ճշտության համար: Կատարողի` ցանցի միջոցով տեղափոխվող ցանկացած տեղեկատվություն կամ Բովանդակություն օգտագործվում է Պատվիրատուի ռիսկով և պատասխանատվությամբ, սակայն այդպիսի տեղեկատվության և բովանդակության հետ կապված մտավոր սեփականության իրավունքները պետք է պահպանվեն:

7.5. Կատարողը պատասխանատվություն չի կրում սպամի, հակերային գործունեության, վիրուսների փոխանցման և դրա հետևանքով Պատվիրատուին պատճառված վնասների համար:

7.6. Մեկ տարով կնքված պայմանագրի ընդհանուր պայմաններ 8.1. Մեկ տարվա որոշակի ժամկետով պայմանագիր կնքելու դեքպում, Պատվիրատուն պարտավորվում է մեկ տարի անընդմեջ օգտվել Կատարողի ծառայություններից: 7.7. Ծառայության համար վճարումը կատարվում է կանխավճարային սկզբունքով՝ առաջին ամսվա համար պայմանագրի կնքման օրը, հաջորդ ամսիների համար՝ ամենաուշը մինչև պայմանագրի կնքման ամսաթիվը (օրինակ՝ եթե պայմանագիրը կնքվել է դեկտեմբերի 15-ին, ապա յուրաքանչյուր ամիս ծառայությունից օգտվելու համար կանխավճարի վճարումը պետք է կատարվի մինչև տվյալ ամսվա 15-ը):

7.8. Այն դեպքում, երբ վճարման կատարումը ուշացվել է՝ Պատվիրատուին մատուցվելիք ծառայության ժամկետը համամասնորեն կրճատվում է:

7.9. Պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու դեպքում Պատվիրատուն վճարում է տուգանք 10 000 (տասը հազար) ՀՀ դրամի չափով, ինչպես նաև երկու ամսվա ամսավճար ըստ ընտրված սակագնային պլանի:

7.10. Պատվիրատուի կողմից մեկ ամիս անընդմեջ վճարում չկատարելու դեպքում Պատվիրատուն միակողմանիորեն դադարեցնում է պայմանագիրը:

7.11. Սույն պայմանների 7.10. կետին համաձայն պայմանագիրը դադարեցնելու դեպքում Պատվիրատուն վճարում է տուգանք 10 000 (տասը հազար) ՀՀ դրամի չափով, ինչպես նաև երկու ամսվա ամսավճար ըստ ընտրված սակագնային պլանի:

  1. Եզրափակիչ դրույթներ

8.1. Սույն օֆերտան ուժի մեջ է մտնում 2016թ-ի հոկտեմբերի 1-ից և գործում է անորոշ ժամկետով:

8.2. Սույն օֆերտայի ուժի մեջ մտնելուց հետո դադարում են գործել մինչև այդ Կատարողի և Պատվիրատուի միջև կնքված բոլոր նախորդ համաձայնությունների պայմանները:

8.3. Կատարողն իրավունք ունի ժամանակ առ ժամանակ սեփական հայեցողությամբ կատարել հրապարակային առաջարկ/օֆերտա/ սույն պայմանագրի պայմանները փոփոխելու մասին` այդ փոփոխություններն առնվազն 30 /երեսուն/ օր առաջ իր վեբ կայքում հրապարակելու և բաժանորդների սպասարկման կենտրոններում ներկայացնելու միջոցով:

8.4. Սույն պայմանագրի առաջարկված փոփոխությունների հետ համաձայն չլինելու դեպքում, Պատվիրատուն իրավունք ունի միակողմանի կարգով լուծելու սույն պայմանագիրը` մինչև փոփոխություններն ուժի մեջ մտնելու համար նախատեսված ժամկետը` այդ մասին գրավոր տեղեկացնելով Կատարողին: Եթե Պատվիրատուի կողմից այդպիսի գրավոր դիմում չի ներկայացվում Կատարողին, և Պատվիրատուը շարունակում է օգտվել Կատարողի կողմից մատուցվող Ծառայություններից, ապա փոփոխություններ կատարելու մասին Կատարողի առաջարկը կհամարվի համաձայնեցված Պատվիրատուի հետ և վերջինիս կողմից գործողությամբ ընդունված/ակցեպտավորված/:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *