Մեր մասին
«Դիջիթլ-Թեքնոլոջի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին։ 2016 թվականից ընկերությունը սկսել է համացանցի հասանելիության ծառայության մատուցում Շիրակի և Լոռու մարզերում։ Կազմակերպության առաքելությունն է ինտերնետը ՀՀ քաղաքներում և գյուղական համայնքներում հասանելի դարձնել բոլորին։
Անընդհատ կատարելագործվելով՝ սպասարկման նոր տեխնոլոգիաների կիրառմամբ և ժամանակակից սարքավորումներ օգտագործելով, կազմակերպությունը իր ճանապարհն է կառուցում առաքելության իրագործման համար։
Ընկերության առաջիկա նպատակներից է նոր տարածքներում հասանելության կետերի կառուցումը, ինչպես նաև արդեն առկա ցանցի կատարելագործումը և բարելավումը։
| Ծածկույթ |